Արցախյան հարցում Իրանի դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել. ՀՀ–ում Իրանի ռազմական կցորդ

Հունվարի 17–ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին և զրուցել Իրանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ–լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի Ադրբեջան այցի շուրջ։ 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.

Մահդի Վեջդանին ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը Արցախյան հարցի վերաբերյալ որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն: 

Կողմերը նաև քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: 

Նշենք, որ Իրանի զինված ուժերի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին Ադրբեջան է մեկնել երեկ՝ հունվարի 16-ին։ Նա հանդիպել էր Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովին և նախագահ Իլհամ Ալիևին։

Ալիևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի կայքը նախ ադրբեջաներեն, ապա նաև ռուսերեն տարբերակներում դրեց հանդիպման մասին հրապարակում, ըստ որի՝ Բաղերին արել էր հետևյալ արտահայտությունը՝ «Իրանը Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք»:

Նույն հանդիպման մասին Իրանի պետական լրատվական գործակալության հոդվածում, այդպիսի տող չկար, սակայն նշված էր, որ Իրանի ԳՇ պետը «սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *