Հունվարի 14-ից 18-ը Հայաստանում էր Չինաստանի «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը քննարկելու:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Չինական պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետերի, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի հետ:
Պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ղամբարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բեյջինգ Դեֆենս» ընկերության` խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների համապատասխան հանդերձավորման, ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքերի մատակարարման հնարավորությունները:
Պատվիրակությունն այցելել է նաև «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադ:
«Բեյջինգ Դեֆենս» ընկերությունը մասնագիտացած է ռումբ հայտնաբերող, վնասազերծող, ականազերծող հատուկ սարքավորումների, պաշտպանական հատուկ հանդերձանքի արտադրության մեջ։