2019–ին զինծառայողների սննդակարգում փոփոխություններ են եղել։ 2019–ին առաջնագծում զինծառայողներին կտան 7 տեսակի արագ պատրաստվող ապուր՝ մարտական հենակետերում տաքացնելու հնարավորությամբ։
Ապուրներից 6–ը պատրաստված կլինեն ձավարեղենից, իսկ 1–ը կլինի ինֆրակարմիր եղանակով չորացրած բորշ։ 7 տեսակ է, որովհետև շաբաթն ունի 7 օր։
Ձմռանը պլանավորված է մեկ զինծառայողի հաշվարկով հատկացնել բնական մեղր, ճարպ, սխտոր։
Մրցույթային գործընթացը ավարտվել է, մայիսից զինծառայողների հացի 40 տոկոսը լավաշ կլինի։
2018 թվականից սննդակարգում ավելացել է թանապուրը, որը հատկացվում է առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին՝ պատրաստի վիճակում։ Իսկ զորամասերում 2018–ից 250 գրամ մածուն է տրվում, շաբաթական մեկ անգամ մածունից պատրաստվում է նաև թանապուր։
2019-ին պլանավորում են նաև դիրքեր բարձրացնել պահածոյացված կարտոֆիլ, որը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կարող են օգտագործել տապակայի կամ խյուսի տեսքով։
Սննդացանկը լրագրողներին ներկայացրեց ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պահենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը։