Daily Archives: Հունվար 8, 2019

2015 թվականից ՀՀ զինուժը 2 հազարից ավելի մեքենա է ստացել․ ԳՇ պետ

Լուսանկարը՝ Iravaban.net կայքի Հունվար 8, 2019 17:34 | RAZM.INFO -

Վերջին 4 տարվա ընթացքում զինված ուժերը համալրվել է 2000–ից ավել նոր մեքենաներով, դրան զուգահեռ շահագործումից հանվել (հանվում) են «իրենց դարն ապրած» մեքենաները։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Continue reading

Թուրքիայի ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանումների առաջատարները 2018–ին

Թուրքիայի ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանումների առաջատարները 2018–ին Հունվար 8, 2019 16:29 | RAZM.INFO -

Ներկայացնում ենք հունվարի 7–ին Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած ցուցակներում 2018թ. Թուրքիայից ռազմական–ավիացիոն արտադրանք ներմուծած առաջատար երկրների, ինչպես նաև՝ մեր հարևան երկրների ցուցանիշները։

Continue reading

Ինչ տեխնիկա կարող էր գնել Ադրբեջանը Թուրքիայից 2018թ.

Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ Հունվար 8, 2019 16:14 | RAZM.INFO -

Թուրքիայի արտահանողների խորհուրդը (Türkiye ihracatçılar meclisi – TİM) հրապարակել է 2018թ. տարբեր երկրներին Թուրքիայի արտահանած արդյունաբերական ապրանքների ծավալները, ըստ որի՝ Ադրբեջանը 2018թ. 63, 409 մլն դոլարի ռազմական և ավիացիոն արտադրանք է գնել Թուրքիայից։

Continue reading

Էրդողանը չի ընդունել Ջոն Բոլթոնին, վերջինս սպասվածից շուտ է հեռանում Թուրքիայից

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Հունվար 8, 2019 15:48 | RAZM.INFO -

Հունվարի 8–ին Անկարայում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի ղեկավարած պատվիրակության հետ։ Բացի Քալընից, այլ պաշտոնյայի, այդ թվում՝ երկրի նախագահ Էրդողանի հետ Բոլթոնը չի հանդիպել և կեսօրից հետո ետ է վերադառնալու։ 

Continue reading

«Ես եմ»–ով զորակոչվածներից ոչ մեկը չի հրաժարվել ծրագրից․ զինկոմիսար

ՀՀ ԶՈւ զինծառայող Հունվար 8, 2019 14:26 | RAZM.INFO -

«Ես եմ» ծրագրով մինչ այս զորակոչված զինծառայողներից ոչ մեկը չի հրաժարվել ծրագրով ծառայությունը շարունակելուց։ Այս մասին այսօր՝ զորոկոչի առաջին օրը, կենտրոնական հավաքակայանում Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ զինկոմիսար գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը։ Զորակոչի առաջին օրվա դրությամբ 72 հոգի արդեն դիմել է «Ես եմ» ծրագրին:

Continue reading