Ներկայացնում ենք հունվարի 7–ին Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած ցուցակներում 2018թ. Թուրքիայից ռազմական–ավիացիոն արտադրանք ներմուծած առաջատար երկրների, ինչպես նաև՝ մեր հարևան երկրների ցուցանիշները։
2017թ. հետ համեմատած Թուրքիայի արտահանումներում 2018թ. առաջատարները, ռազմական–ավիացիոն ոլորտում, բացի ԱՄՆ–ից ու Գերմանիայից, փոխվել են։
Առաջատարը կրկին ԱՄՆ–ն է, ուր Թուրքիան 2018թ. արտահանել է 729 մլն ԱՄՆ դոլարի ռազմական–ավիացիոն արտադրանք։ 2017թ. ԱՄՆ արտահանումների գումարը կազմում էր 623 մլն դոլար։ Եռյակում են Գերմանիան ու Օմանը։
2018թ. Թուրքիան Գերամանիա է արտահանել 226 մլն դոլարի ռազմական–ավիացիոն արտադրանք։ Նախորդ տարի այդ թիվը 190 մլն էր։
Անցած տարվա 13 մլն դոլարի արտահանման համեմատ, այս տարի Թուրքիան Օմանին մատակարարել է 153 մլն դոլարի ռազմական–ավիացիոն արտադրանք։ Այս ցուցանիշով Օմանը առաջատարների եռյակում է։
Չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերում 70-80 մլն դոլար ցուցանիշով Կատարը, Հոլանդիան և Հնդկաստանն են։
Մեր հարևան երկրներից, ինչպես նշել էինք, Ադրբեջանին մատակարարվել է 63,4 մլն դոլարի արտադրանք։ Նախորդ տարի Ադրբեջանը ներմուծել էր 32,4 մլն դոլարի արտադրանք։ 2018թ. Ադրբեջան արտահանումների քանակը մոտ 50 տոկոսով ավելի է։
(Ադրբեջանի հնարավոր գնումների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ՝ այստեղ)
2018թ. ընթացքում Վրաստանին մատակարարվել է 3 մլն դոլարի արտադրանք, նախորդ տարի՝ 4,8 մլն էր։ Նկատենք, որ Վրաստանին մատակարարումների չափերը վերջին երեք տարում նվազում են, 2016թ. էլ մատակարարումը 5,8 մլն դոլարի էր։
Իրանին անցած տարում մատակարարվել է 2,7 մլն դոլարի ռազմական–ավիացիոն արտադրանք։ Նվազման նույն պատկերը նաև Իրանին մատակարարումներում է՝ 2016թ.՝ 6 մլն, իսկ 2017թ.՝ 4 մլն դոլար։