«Ես եմ»–ով զորակոչվածներից ոչ մեկը չի հրաժարվել ծրագրից․ զինկոմիսար

«Ես եմ» ծրագրով մինչ այս զորակոչված զինծառայողներից ոչ մեկը չի հրաժարվել ծրագրով ծառայությունը շարունակելուց։ Այս մասին այսօր՝ զորոկոչի առաջին օրը, կենտրոնական հավաքակայանում Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ զինկոմիսար գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը։ Զորակոչի առաջին օրվա դրությամբ 72 հոգի արդեն դիմել է «Ես եմ» ծրագրին:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանի խոսքով՝ սա վերջնական թիվը չէ, քանի որ կան դիմումներ, որոնք հանձնաժողովներում դեռ քննարկման փուլում են և այս թվում ներառված չեն։

Նշենք, որ նախորդ երկու զորակոչերից միասին Պաշտպանության բանակում «Ես եմ» ծրագրով ծառայում է շուրջ 260 հոգի։

«Ես եմ» ծրագրով զորակոչիկը ծառայելու է 3 տարի, որից առաջին 5 ամիսը՝ ուսումնական զորամասում։ Մնացած 2,5 տարվա ամեն ամսվա 2 շաբաթը լինելու է մարտական դիրքերում, 1 շաբաթ՝ զորամասում և 1 շաբաթ էլ՝ արձակման մեջ, իսկ ծառայության ավարտին ստանալու է 5 մլն դրամ՝ նպատակային ծախսերի համար, օրինակ՝ ուսման, հիփոթեքի ևն:

«Ես եմ» ձևաչափը մի կողմից բանակին ապահովում է ավելի մոտիվացված զինծառայողներով, իսկ մյուս կողմից զորացրումից հետո զինծառայողը «ոտքի կանգնելու» 5 մլն դրամ է ստանում ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *