Վերջին 4 տարվա ընթացքում զինված ուժերը համալրվել է 2000–ից ավել նոր մեքենաներով, դրան զուգահեռ շահագործումից հանվել (հանվում) են «իրենց դարն ապրած» մեքենաները։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը։
2017 թվականի ամռանը այն ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական բանակն այդ տարի [2017 թ․] գնել է այնքան մեքենա, որքան չի գնել նույնիսկ վերջին 10 տարվա ընթացքում:
ՌԴ–ից վերցված 200 մլն դոլարի վարկով ձեռք է բերվել նաև ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ)։
Լուսանկարը՝ Iravaban.net կայքի