Ինչ տեխնիկա կարող էր գնել Ադրբեջանը Թուրքիայից 2018թ.

Թուրքիայի արտահանողների խորհուրդը (Türkiye ihracatçılar meclisi – TİM) հրապարակել է 2018թ. տարբեր երկրներին Թուրքիայի արտահանած արդյունաբերական ապրանքների ծավալները, ըստ որի՝ Ադրբեջանը 2018թ. 63, 409 մլն դոլարի ռազմական և ավիացիոն արտադրանք է գնել Թուրքիայից։

Տարեկան զեկույցը տեղադրված է TİM պաշտոնական կայքում։ 

Թուրքական պաշտոնական աղբյուրը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ տեսակի տեխնիկա է արտահանվել: Հավաքել ենք 2018-ին առավել աչքի ընկած ձեռքբերումները, որոնք կարող են ներառված լինել 63 մլն դոլարանոց արտահնման մեջ: 

• Նախորդ տարվա հունիսի 24-ին Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ առաջին անգամ նկատվեց թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության SOM թևավոր հրթիռը: 

Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ
Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ

• Նոյեմբերին Ադրբեջանում բացվեց արբանյակային կապի ղեկավարման կենտրոնը, որը հագեցած էր թուրքական արտադրության տեխնիկայով: Նույն ամսում դրանց կիրառությամբ անցկացվեցին զորավարժություններ, որտեղ գործածվեցին նաև «Ասելսան» ընկերության TASMUS մարտավարական կապի համակարգը:

TASMUS մարտավարական կապի համակաարգը Նախիջևանում՝ զորավարժություններին

Բացի նշվածներից, վերջին տարիներին Ադրբեջանը Թուրքիայից գնել է նաև «Քասրղա» ՀԿՌՀ-ի կառավարվող հրթիռներ, հակադրոնային պայքարի դյուրակիր միջոցներ, զրահամեքենաներ ևն: Կա հավանականություն, որ 2018-ին մատակարարումներ են եղել նաև այս դասից: 

Գրաֆիկում Թուրքիայի 2018թ. ռազմական–ավիացիոն արտահանումներն են մեր հարևան երկրներ, 2016–2018թթ–ին․ երևում է Ադրբեջանի մատակարարումների ծավալների կտրուկ փոփոխությունը․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *