Monthly Archives: Հուլիս 2018

Թուրքիան և ԱՄՆ–ն շարունակում են Մանբիջի շուրջ պարեկային գործողությունները

Սիրիական Մանբիջի շուրջ շարունակվում են անկախ պարեկային գործողությունները Հուլիս 17, 2018 14:56 | RAZM.INFO - Հուլիսի 16-ին Թուրքիայի և ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում «Եփրատի վահան» գործողության տարածքի և Մանբիջի միջև եղած սահմանին 15-րդ անգամ իրականացրել են իրարից անկախ պարեկային գործողություններ։  Continue reading

Հայաստանի դեսպանը քննադատում է Սլովակիային Ադրբեջանին զենք մատակարարելու համար. Dennik N

Dana հաուբիցների Tatra քարշակները Բրատիսլավայի օդանավակայանում։ Դրանք կտեափոխվեն Տրենչինի MSM գործարան՝ հրետանին միացնելու համար Հուլիս 16, 2018 19:32 | RAZM.INFO - 2017-ին հայնտի դարձավ Ադրբեջանի բանակում Dana ինքնագնաց հաուբիցի և RM-70 ՀԿՌՀ-ների առկայության մասին: Հետագայում պարզվեց, որ տեխնիկան Չեխիայից տեղափոխվում է Սլովակիա, ապա այնտեղից Իսրայելի միջոցով Ադրբեջան: Continue reading

ԱՄՆ–ն և Թուրքիան բանակցում են ամերիկյան Patriot համակարգերի վաճառքի շուրջ․ Reuters

ԱՄՆ զինված ուժերի Patriot համակարգը և այն շահագործող ամերիկյան ստորաբաժանումը Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում Հուլիս 16, 2018 18:54 | RAZM.INFO - Հուլիսի 16-ին Մեծ Բրիտանիայում անցկացվող Ֆարնբորո ավիացիոն ցուցահանդեսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական–ռազմական հարցերով օգնականի առաջին տեղակալ Թինա Քեյդանոուն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ–ն բանակցում է Թուրքիայի հետ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի շուրջ։  Continue reading

Թուրքական ընկերությունը առաջին անգամ կցուցադրի Hürjet կործանիչը

Թուրքական TAI ավիաշինական ընկերության արտադրած Hürjet կործանիչ ինքնաթիռը։ Հուլիս 16, 2018 16:32 | RAZM.INFO - Հուլիսի 16-22-ը թուրքական ավիաշինական TAI ընկերությունը Մեծ Բրիտանիայում անցկացվող Ֆարնբորո միջազգային ավիացիոն ցուցահանդեսին առաջին անգամ ցուցադրելու է տեղական արտադրության «Հյուրքուշ» (Hürkuş) ուսումնամարտական ինքնաթիռի կործանիչ տարբերակը՝ HÜRJET-ը:  Continue reading

Ադրբեջանի կողմից գերեվարված հայաստանցին երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում․ ՊՆ

Հուլիս 15, 2018 12:36 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում։ Continue reading

ՆԱՏՕ–ն Թուրքիայի օդային տարածքի 30 % է ծածկում․ Ս-400-ները անհրաժեշտություն են․ Չավուշօղլու

Չավուշօղլուն՝ Բրյուսելում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին․ լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ կայքի Հուլիս 12, 2018 14:42 | RAZM.INFO - Թուրքիան Ռուսաստանից պատվիրված Ս-400 համալիրների առաջին խմբաքանակը կստանա մինչև 2019-ի վերջ։ Այս մասին երեկ Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաղաթնաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ  Չավուշօղլուն, փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։ Continue reading

Իրանում վթարվել է ռազմաօդային ուժերի ինքնաթիռ

Իրանում վթարվել է ռազմաօդային ուժերի ինքնաթիռ Հուլիս 11, 2018 14:30 | RAZM.INFO - Հուլիսի 11-ին Իրանի Չաբահարի շրջանից 20 կմ հեռավորության վրա՝ նավթաքիմիական կոմպլեքսի շրջակայքում, վթարվել է Իրանի ռազմաօդային ուժերի F-4 տիպի ուսումնական ինքնաթիռ։  Continue reading

Ադրբեջանում ցուցարարները սպանել են երկու փոխոստիկանապետի

Ադրբեջանի ներքին գործերի նախարարություն Հուլիս 11, 2018 10:36 | RAZM.INFO - Հուլիսի 10-ին, երեկոյան ժամը 20։00-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում եղած ցույցերի ժամանակ ցուցարարները սպանել են երկու ոստիկանի։  Continue reading

Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումները․ դեսպանություն

Հուլիս 10, 2018 19:36 | RAZM.INFO - ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ են: Continue reading

Էրդողանը նշանակել է պաշտպանության նոր նախարար և ԳՇ պետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Հուլիս 10, 2018 12:37 | RAZM.INFO - Հուլիսի 10-ին պաշտոնապես նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր նշանակումներ է արել կառավարությունում։ Continue reading