Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումները․ դեսպանություն

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանությունը Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները կեղծ են: Այս մասին Analitik.am կայքին հայտնել են դեսպանատնից։

Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական «Ազերիդիֆենս» մասնագիտացված կայքը, հղում անելով «իր ռազմական աղբյուրներին», հայտնել էր, թե Ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունները փորձում են կապեր հաստատել Ադրբեջանի բանակի հետ: Կայքը նշում է նաև, որ մի շարք ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերություններ այս տարվա սեպտեմբերին մասնակցելու են Բաքվի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *