Ադրբեջանում ցուցարարները սպանել են երկու փոխոստիկանապետի

Հուլիսի 10-ին, երեկոյան ժամը 20։00-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում եղած ցույցերի ժամանակ ցուցարարները սպանել են երկու ոստիկանի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։

Ըստ աղբյուրի, հուլիսի 10-ին Գյանջայում ծայրահեղ իսլամիստ մոտ 150-200 ցուցարար իրականացրել են բողոքի ակցիաներ քաղաքապետ Էլմար Վելիևի գործունեության դեմ։ Ոստիկանությունը ճնշել է ակցիան, արդյունքում մոտ 40 ցուցարար ձերբակալվել է, իսկ երկու ոստիկան՝ սպանվել։

Սպանված ոստիկաններն են Գյանջայի փոխոստիկանապետ գնդապետ Իլգար Բալաքիշիևը և Նիզամիի շրջանի փոխոստիկանապետ փոխգնդապետ Սամեդ Աբբասովը։

 Գյանջայի փոխոստիկանապետ գնդապետ Իլգար Բալաքիշիևը և Նիզամիի շրջանի փոխոստիկանապետ փոխգնդապետ Սամեդ Աբբասովը։

Գյանջայի փոխոստիկանապետ գնդապետ Իլգար Բալաքիշիևը և Նիզամիի շրջանի փոխոստիկանապետ փոխգնդապետ Սամեդ Աբբասովը։

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այժմ հետախուզվում են երկու կասկածյալ՝ 1988թ ծնվածներ Բոյուքքիշիև Ռաշադ Մամեդալի օղլուն և Գասիմով Ֆառռուխ Խագանի օղլուն։

Նշենք, որ հուլիսի 3֊ին Գյանջայի քաղաքապետի դեմ իրականացվել էր մահափորձ։ Հանցագործության վայրում ձերբակալվել էր գլխավոր մեղադրյալ Ռուսաստանի քաղաքացի Յունիս Սաֆարովը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Սաֆարովը ծայրահեղ իսլամիստ է, որոշ ժամանակ ապրել է Իրանում, այնուհետև տեղափոխվել Սիրիա և մասնակցել մարտական գործողություններին։ 2017թ․ վերադարձել է Ադրբեջանի Գյանջա քաղաք և սկսել է հետևել քաղաքապետ Էլմար Վելիևին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *