Էրդողանը նշանակել է պաշտպանության նոր նախարար և ԳՇ պետ

Հուլիսի 10-ին պաշտոնապես նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր նշանակումներ է արել կառավարությունում։

Այս մասին հայտնում է թուրքական Haberturk լրատվակայքը։

Այսպիսով՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ Յաշար Գյուլերը։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ նոր պետ գեներալ Յաշար Գյուլենը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ նոր պետ գեներալ Յաշար Գյուլերը

Թուրքիայի պաշտպանության նախարար է նշանակվել զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Հուլուսի Աքարը։

Թուրքիայի պաշտպանության նոր նախարար Հուլուսի Աքարը

Թուրքիայի պաշտպանության նոր նախարար Հուլուսի Աքարը

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Մևլյութ Չավուշօղլուն։

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունը նույնպես վերանշանակվել է։

Հիշեցնենք, որ 2018թ հունիսի 24-ին կայացած ընտրություններով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց նախագահի պաշտոնում, իսկ երեկ՝ հուլիսի 9-ին Անկարայում անցկացվեց վերջինիս երդմնակալության արարողությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *