[Թարմացված] Հայտնի է դարձել Նախիջևանում մահացած ադրբեջանցի ևս 2 զինծառայողի անուն

Հայտնի է դարձել Նախիջևանի Հունուտ գյուղի ուղղությամբ երեկ՝ հուլիսի 5-ին եղած ավտովթարի հետևանքով մահացած 3 զինծառայողի անուն։ Նշվում է նաև ևս մեկի մասին, սակայն մանրամասն տվյալներ չկան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 5-ին Նախիջևանի Հունուտ գյուղի ուղղությամբ դիրք բարձանալիս վթարի էր ենթարկվել զինվորական մեքենա, որի հետևանքով մահացել էր Շարուրի շրջանի Մախտա գյուղի բնակիչ Հասանով Նովրուզ Նաբի օղլուն (Həsənov Novruz Nəbi̇ oğlu)։  

Աբդուլլաևը նշում է նաև, որ մահացած զինծառայողները հետախուզության սպաներ են եղել։

Ըստ նոր տվյալների մահացած ևս երկու զինծառայողներն են պայմանագրային Սեյիդով Ռամալ Միրսալամ օղլուն (Seyidov Ramal Mirsalam oğlu) և Օրխան Հյումբաթովը (Orxan Hümbətov): 

Հուլիսի 5-ին մահացած պայմանագրային զինծառայող Սեյիդով Ռամալ Միրսալամ օղլուն (Seyidov Ramal Mirsalam oğlu)

Հուլիսի 5-ին մահացած պայմանագրային զինծառայող Սեյիդով Ռամալ Միրսալամ օղլուն (Seyidov Ramal Mirsalam oğlu)

Ադրբեջանցի օգտատերերը հայտնում են նաև վթարի հետևանքով մահացած 4-րդ կորստի մասին, սակայն մանրամասն տվյալներ դեռևս հայտնի չէ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից դեռևս չեն հայտնել զինծառայողների մահվան մասին։ 

Ադրբեջանական բանակի կորուստները 2018թ այժմ հաշվվում են 18, որից 8-ը՝ ոչ մարտական։ Կա նաև ավտովթարից զոհված 1 անհայտ կորուստ։

[Լրացում] Ադրբեջանցիները նշում են, որ մահացած 4-րդ զինծառայողը Թովուզի շրջանից էր, ավագ լեյտենանտ։ Անունը, սակայն, դեռ չեն հայտնում։

[Լրացում 2] 4-րդ կորստի մասին լուրերը հերքվում են։ Հայտնի դարձավ, որ «4-րդ կորուստը» իրականում Թովուզի Խաթընլը գյուղի բնակիչ ավագ լեյտենանտ Օրխան Հյումբաթով Բայրամ օղլուն է (Hümbətov Orxan Bayram oğlu), որի անունը մեզ արդեն հայտնի էր։

Ավագ լեյտենանտ Օրխան Հյումբաթով Բայրամ օղլուն (Hümbətov Orxan Bayram oğlu)

Ավագ լեյտենանտ Օրխան Հյումբաթով Բայրամ օղլուն (Hümbətov Orxan Bayram oğlu)

Ադրբեջանական Apa.az կայքը հայտնում է, որ վթարի հետևանքով ևս 11 զինծառայող վիրավորվել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *