Զորավարժություններն Ադրբեջանում ավարտվեցին

Հուլիսի 6-ին ավարտվել են Ադրբեջանի ԶՈւ, այդ թվում՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի տարբեր ստորաբաժանումներում հուլիսի 2-ից անցկացվող լայնածավալ զորավարժությունները։ 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

Զորավարժություններին ներգրավվել են նաև հունիսին Ադրբեջանի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը

Զորավարժություններից հրապարակված տեսանյութների ուսումնասիրությունից կարող ենք ասել, որ զորավարժություններին մասնակցելու նպատակով զորքեր էին բերվում նաև հյուսիսից։

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունների մարտական կրակով փուլը

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունների մարտական կրակով փուլը

Զորավարժություններին խաղարկվել են նաև գիշերային մարտերի դրվագներ:

Ադրբեջանի ՊՆ առաջին հաղորդագրության համաձայն զորավարժություններին պետք է մասնակցեին 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *