Հուլիսի 6-ին ադրբեջանցի օգտատերերի սոցցանցային գրառումներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ոչ մարտական կորստի մասին։ Զինծառայողը մահացել է հուլիսի 5-ին Նախիջևանի Հունուտ գյուղի ուղղությամբ։
Ըստ հրապարակված տվյալների՝ մահացածը Շարուրի շրջանի Մախտա գյուղի բնակիչ Հասանով Նովրուզ Նաբի օղլուն է (Həsənov Novruz Nəbi̇ oğlu)։ Զինծառայողը մահացել է դիրքեր բարձրանալիս՝ ավտովթարի պատճառով։

Հուլիսի 5-ին մահացած Հասանով Նովրուզ Նաբի օղլուն (Həsənov Novruz Nəbi̇ oğlu)
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները դեռևս ոչ մի տեղեկություն չեն հայտնել զինծառայողի մահվան մասին։
Նշենք, որ հուլիսի 2-ից 6-ը Ադրբեջանի և Նախիջևանի ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում անցկացվում էին զորավարժություններ և հնարավոր է, որ վթարը եղել է հենց զորավարժությունների ժամանակ։
2018թ ընթացքում բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 16 կորուստ, որից 6-ը՝ ոչ մարտական։
[Լրացում] Ֆեյսբուքյան գրառումներում նշվում է, որ Հասանովը եղել է ենթասպա։