Հուլիսի 16-ին Թուրքիայի և ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում «Եփրատի վահան» գործողության տարածքի և Մանբիջի միջև եղած սահմանին 15-րդ անգամ իրականացրել են իրարից անկախ պարեկային գործողություններ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական կայքը․
Türk Silahlı Kuvvetleri ve ABD Silahlı Kuvvetleri unsurları tarafından, Fırat Kalkanı Harekât alanı ile Münbiç arasında kalan hatta 16 Temmuz 2018’de, 15’inci koordineli/bağımsız devriye faaliyeti icra edilmiştir. pic.twitter.com/ozK6M2P2Ax
— TSK (@TSKGnkur) July 17, 2018
Նշենք, որ հուլիսի 15-ին միջքազգային Reuters լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Անկարա – Վաշինգտոն համաձայնությունների շրջանակում Սիրիայի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»՝ YPG-ն, ամբողջությամբ դուրս են եկել Մանբիջ քաղաքից, սակայն Թուրքիայի ԱԳՆ հերքեց այս տեղեկությունը, նշելով, որ գործողությունները դեռևս շարունակվում են։
Հիշեցնենք, որ 2018թ հունիսի 18-ին Մանբիջի ճանապարհային քարտեզի և անվտանգության սկզբունքների համաձայնությունների շրջանակներում քաղաքի շուրջ սկսվել էին անկախ պարեկային գործողություններ Թուրքիայի և ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Իսկ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան և ԱՄՆ ստորագրել են 90-օրյա պայմանավորվածություն սիրիական Մանբիջ քաղաքից քրդական PYD և YPG ստորաբաժանումների դուրս բերման մասին: Վերջինիս խոսքերով «եթե PYD-ն և YPG-ն դուրս չգան քաղաքից, ապա քաղաքում կսկսվեն ռազմական գործողություններ, ինչպես Աֆրինում էր»:
Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK–ի («Քրդստանի աշխատավորական կուսակցության») սիրիական ճյուղ և պահանջում է ԱՄՆ–ից դուրս բերել այդ ուժերին և այլևս չաջակցել, քանի որ «դրանք վտանգավոր են Թուրքիայի համար»։