Ադրբեջանի կողմից գերեվարված հայաստանցին երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիյանը։

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց՝ իբրև Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի, ով ներկայանում է  որպես Կարեն Ղազարյան (ծնված 1984 թ.): Հակառակորդը հրապարակել է նաև նրա լուսանկարը։

Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ Կարեն Ղազարյան առողջական խնդիրներ ունի, այս մասին  զգուշացվել է նաև ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը։

[Լրացում] ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:
Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»:

Ավելի վաղ՝ Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայնել էր, որ ներկայացված անձը զինծառայող չէ.

«Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չի իրականացրել։ Այդ մարդը գյուղացի է»:

Ըստ ադրբեջանական կողմի՝ լուսանկարում Կարեն Ղազարյանն է

Ըստ ադրբեջանական կողմի՝ լուսանկարում Կարեն Ղազարյանն է

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *