Թուրքական ընկերությունը առաջին անգամ կցուցադրի Hürjet կործանիչը

Հուլիսի 16-22-ը թուրքական ավիաշինական TAI ընկերությունը Մեծ Բրիտանիայում անցկացվող Ֆարնբորո միջազգային ավիացիոն ցուցահանդեսին առաջին անգամ ցուցադրելու է տեղական արտադրության «Հյուրքուշ» (Hürkuş) ուսումնամարտական ինքնաթիռի կործանիչ տարբերակը՝ HÜRJET-ը: Այս մասին տեղեկանում ենք թուրքական ընկերության ֆեսբուքյան էջից։

T129ATAK helikopterimizin uçuş gösterisi yapacağı, HÜRJET'in ise ilk defa sergileneceği 16-22 Temmuz 2018 tarihleri arasında gerçekleşecek İngiltere Farnborough Airshow'a katılım sağlayacağız.

Posted by Türk Havacılık ve Uzay Sanayii on Saturday, July 14, 2018

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ TAI ընկերությունը կործանիչի առաջին թռիչքը նախատեսում է 2023թ․–ին։

Նշենք, որ Hürjet կործանիչի արտադրության աշխատանքները սկսվել էին դեռևս 2017թ օգոստոսից, իսկ ինքնաթիռի նախագծված տեսքը ընկերությունը ներկայացրել էր արդեն 2017թ․ սեպտեմբերին։

Թուրքական TAI ավիաշինական ընկերության արտադրած Hürjet կործանիչ ինքնաթիռը։

Թուրքական TAI ավիաշինական ընկերության արտադրած Hürjet կործանիչ ինքնաթիռը։

2017թ օգոստոսին TAI ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել էր, որ «Հյուրքյուշ» ուսումնավարժական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիայի ռազմաօդային ուժերին նախատեսվում է 2018թ հունիսից, սկզբում՝ 15 միավոր։ Ընկերության տնօրենը նշում էր նաև, որ դեռևս Թուրքիայի ռազմաօդային ուժերը և պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը նման ինքնաթիռներ չեն պատվիրել իրենցից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *