Իրանում վթարվել է ռազմաօդային ուժերի ինքնաթիռ

Հուլիսի 11-ին Իրանի Չաբահարի շրջանից 20 կմ հեռավորության վրա՝ նավթաքիմիական կոմպլեքսի շրջակայքում, վթարվել է Իրանի ռազմաօդային ուժերի F-4 տիպի ուսումնական ինքնաթիռ։ 

Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Գործակալությունը հայտնում է, որ վթարի պատճառը մեխանիկական խնդիրներն են եղել։

Նշվում է, որ վթարի հետևանքով ինքնաթիռի երկու օդաչուները վիրավորվել են և տեղափոխվել են հիվանդանոց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *