Monthly Archives: Հոկտեմբեր 2014

Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարը

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի տարբերանշանը Հոկտեմբեր 30, 2014 16:34 | RAZM.INFO - 2014-ի նոյեմբերի 5-ից 8-ն ակնկալվում է Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքանլլի գլխավորած պատվիրակության այցն Ադրբեջան։ Continue reading

Արցախում փոխվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը

Հոկտեմբեր 29, 2014 17:45 | RAZM.INFO - Արցախի նախագահ Բակո Սահակյանի հոկտեմբերի 29-ի հրամանագրով Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով սակայն ԱԽ քարտուղարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Քոչարյանը։ Continue reading

Վրաստանի ԱԱԽ նիստում քննարկել են ռուս-աբխազական հնարավոր համաձայնագրից բխող «սպառնալիքները»

Վրաստանի ԱԱԽ նիստը. հոկտեմբերի 28,2014 թ Նկարը՝ civil.ge կայքի Հոկտեմբեր 29, 2014 16:47 | RAZM.INFO - Հոկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահի Հավլաբարի նստավայրում Ազգային անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են, թե ինչպես պիտի համակարգեն անվտանգության ապահովման իրենց քայլերը, եթե ընդունվի Ռուսաստանի և Աբխազիայի միջև «Համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը»։ Continue reading

Վրաստանի վարչապետ. վրացական բանակն ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ չափանիշներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հոկտեմբեր 29, 2014 15:50 | RAZM.INFO - Հոկտեմբերի 27-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփելով կառավորության երկու տարիների աշխատանքը նշել է, որ Վրաստանի բանակն ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Continue reading

Զաքիր Հասանովը ստուգայցով եղել է բանակային 3-րդ կորպուսում

Պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը բանակային 3-րդ կորպուսում Հոկտեմբեր 29, 2014 7:38 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շարունակում է ստուգայցերը բանակային տարբեր զորամիավորումներ։ Հոկտեմբերի 28-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի հետ միասին նա եղել է բանակային 3-րդ կորպուսի ենթակայության զորամասերում։ Continue reading

Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկություններ կփոխանակեն Արցախյան պատերազմում անհայտ կորածների վերաբերյալ

Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը Հոկտեմբեր 28, 2014 21:25 | RAZM.INFO - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են փոխանակվել Արցախյան պատերազմի տարիներին անհայտ կորածների մասին տեղեկություններով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Continue reading

Թուրքիայում է Ադրբեջանի ՊՆ բժշկական գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը

Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմաբժշկության ոլորտի պատասխանատուներն Անկարայում Հոկտեմբեր 28, 2014 20:01 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարության բժշկական գլխավոր վարչության մի քանի սպաներ, վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիգ Ալիևի գլխավորությամբ, այցելել են Անկարայում տեղակայված Գյուլհանե ռազմաբժշկական ակադեմիա: Continue reading

Փարիզում հանդիպել են Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները

Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները Հոկտեմբեր 28, 2014 18:59 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 28-ին հանդիպել է Ֆրանսիայի իր պաշտոնակցին։ Continue reading

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչին

Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Մաթի Ռայդման Հոկտեմբեր 28, 2014 17:49 | RAZM.INFO - Հոկտեմբերի 27-ին Վրաստանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Մաթի Ռայդմանին։ Continue reading

Վրաստանի վարչապետն աբխազներին և օսերին ինքնավարություն է առաջարկում միացյալ ու ուժեղ Վրաստանի կազմում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հոկտեմբեր 28, 2014 17:49 | RAZM.INFO - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աբխազներին և օսերին առաջարկել է ինքնավարություն միացյալ Վրաստանի կազմում: Այս մասին հոկտեմբերի 27-ին բրիֆինգի ընթացքում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի 2 տարվա արդյունքներն ամփոփելու ժամանակ հայտարարել է վարչապետը: Continue reading