Daily Archives: Հոկտեմբեր 14, 2014

Ռուսաստանն այս պահին նպատակահարմար չի համարում «պահեստազորայինների բանակ» ստեղծելը

Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության Հոկտեմբեր 14, 2014 21:00 | RAZM.INFO - Օրերս ռուսաստանյան լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե երկրի պաշտպանության նախարարությունը նախատեսում է մոտ ապագայում ստեղծել «պահեստազորայինների  բանակ»։ Իրականում այդ լուրն ընդամենը արտացոլում էր այդ թեմայով հանրային քննարկումների։ Continue reading

Բաթումում նախատեսվում են վրաց-ամերիկյան հակաահաբեկչական վարժանքներ

Mount Whitney նավy Հոկտեմբեր 14, 2014 20:43 | RAZM.INFO - Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի պատվիրակությունը «Մաունթ Ուիթնի» (Mount Whitney) ռազմանավով ժամանել է Վրաստանի Բաթումի նավահանգիստ։ Ամերիկյան պատվիրակությունը Բաթումում կմնա 5 օր։ Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» դիրքերին

Հոկտեմբեր 14, 2014 20:09 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին թուրքական F-16 и F-4 կործանիչները Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ 2013թ. մարտից հաստատված զինադադարից հետո առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Թուրքիայի Հաքքարի նահանգում քրդական մարտիկների դիրքերին: Continue reading

Մոտ օրերս Հայաստանում կբացվի հայ-լեհական համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկություն

Սեյրան Օհանյանն ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին Հոկտեմբեր 14, 2014 19:54 | RAZM.INFO - Հայաստանում հոկտեմբերի 16-ին բացվելու է հայ-լեհական համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը, որին ներկա է լինելու նաև Լեհաստանի Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին։ Continue reading

Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայում խոշոր զորավարժություն է մեկնարկել

«Ստրելա-10» զնեիթահրթիռային համալիրը 102-րդ ռազմաբազայի զորավարժության ժամանակ Հոկտեմբեր 14, 2014 19:17 | RAZM.INFO - Հայաստանի «Ալագյազ» ու «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում մեկնարկել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի խոշոր մարտավարական զորավարժություն, որին մասնակցում է ռազմաբազայի շուրջ 3000 զինծառայող: Continue reading

Հակառակորդի անկանոն կրակից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբեր 14, 2014 16:14 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հայ–ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում, հակառակորդի անկանոն կրակից ծնկի շրջանում վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը: Continue reading

ՌԴ Կասպյան նավատորմիղի 2 հրթիռային նավ կայցելեն Բաքու

Հոկտեմբեր 14, 2014 13:30 | RAZM.INFO - Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ին Կասպյան նավատորմիղի ռուսաստանյան 2 հրթիռային նավ՝ «Դաղստանը» և «Գրադ Սվիժայսկը» պաշտոնական այցով կլինեն Բաքվում։ Continue reading

Նյութատեխնիկական միջոցների ապահովման և այլ թեմաներով խորհրդակցություն ՊՆ-ում

ՊՆ խորհրդակցության ժամանակ Հոկտեմբեր 14, 2014 12:14 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին անցկացվել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են նյութատեխնիկական միջոցների ապահովման, գնումների գործընթացի ծրագրավորման և պլանավորման, ինչպես նաև ԶՈւ-ում կարգապահության ամրապնդման խնդիրների վերաբերյալ հարցեր։ Continue reading