Հակառակորդի անկանոն կրակից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հայ–ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում, հակառակորդի անկանոն կրակից ծնկի շրջանում վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:

«Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել Պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է»,- նշվում է ՊԲ հաղորդագրությունում։

Պաշտպանության բանակը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար:

One response to “Հակառակորդի անկանոն կրակից ՊԲ զինծառայող է վիրավորվել

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *