ՌԴ Կասպյան նավատորմիղի 2 հրթիռային նավ կայցելեն Բաքու

Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ին Կասպյան նավատորմիղի ռուսաստանյան 2 հրթիռային նավ՝ «Դաղստանը» և «Գրադ Սվիժայսկը» պաշտոնական այցով կլինեն Բաքվում։

Կասպյան նավատորմ

Կասպյան նավատորմիղ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այցելության շրջանակներում Ռուսաստանի նավատորմի անձնակազմը կհանդիպի Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ, ինչես նաև կծանոթանա Ադրբեջանի ռազմածովային բարձրագույն դպրոցի ուսումնական ծրագրերին։ Հայտնի է նաև, որ ռուսաստանյան անձնակազմը կծանոթանա մայրաքաղաքին, տեսարժան վայրերին, իսկ հետո ֆուտբոլային հանդիպում կունենան Ռուսաստանի և Ադրբեջանի նավաստիները։

Այցելությունը եզրափակվելու է հոկտեմբերի 19-ին։

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 13-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ:

Շոյգուն Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է իր ու Զաքիր Հասանովի բանակցությունների օրակարգի մասին ու հայտնել, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է Կասպից ծովում երկու երկրների համագործակցությունը: Իսկ ըստ Հասանովի՝ ծրագրով նախատեսված է Կասպից ծովում երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարաշտաբային ու ռազմավարական զորավարժությունների անցկացում, իսկ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ինչպես հայտարարել է Հասանովը, Ադրբեջանը մտադիր է ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկա ներմուծել Ռուսաստանից, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սպառազինության մասին է խոսքը:

One response to “ՌԴ Կասպյան նավատորմիղի 2 հրթիռային նավ կայցելեն Բաքու

  1. Pingback: Ռուս-իրանական զորավարժություն Կասպից ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *