Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են փոխանակվել Արցախյան պատերազմի տարիներին անհայտ կորածների մասին տեղեկություններով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Այս մասին հայտնում է Ֆրանիսայի նախագահի կայքը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 27-ին՝ Փարիզում կայացած Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ժամանակ։ Դրանց ընթացքում կողմերն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը:
Նշենք, որ ըստ տարբեր աղբյուրների միջինացված տվյալների, Արցախյան պատերազմից հետո Հայաստանում հաշվվում է շուրջ 200-ից ավելի անհայտ կորած։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ֆրանսիայում էին՝ մասնակցելու այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը, որի քննարկման գլխավոր նպատակը Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն էին։
Հավելենք նաև, որ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը թվով երրորդն էր օգոստոսին առաջնագծում գրանցված լարվածությունից հետո: Առաջինը նույն ամսվա 10-ին էր՝ Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, մյուսը՝ սեպտեմբերի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 26 – նոյեմբերի 1 | Ռազմ.info
Pingback: ՊՆ-ում քննարկվել են արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների մասին տվյալների փոխանակման հարցեր | Ռազմ.info
Pingback: ՊՆ-ում քննարկվել են արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների մասին տվյալների փոխանակման հարցեր
Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է Կարմիր խաչի տարածաշրջանային ղեկավարին | Ռազմ.info