Հոկտեմբերի 27-ին Վրաստանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Մաթի Ռայդմանին։
Այս մասին գրում է Էստոնիայի խորհրդարանի պաշտոնական կայքը։
«Էստոնիան ու Վրաստանը սերտորեն համագործակցում են պաշտպանության ոլորտում: Մենք համատեղ փորձ ունենք ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Կենտրոնաֆրիկյան հանարապետութունում ծառայության առումով: Երկու երկրներում էլ վերապատրաստման և ուսուցման ծրագրեր են իրականացվում: Մենք բարձր ենք գնահատում մեր պետությունների անկախությունն ու լավ ենք հասկանում պետական պաշտպանության կարևորությունը»,- ասել է Մաթի Ռայմանդը:
Կողմերը քննարկել են Վրաստանի զինված ուժերի ֆինանասավորման և բարեփոխումների հարցը, ինչպես նաև անդրադարձել են ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրին: