Tag Archives: Իրակլի Ալասանիա

Պետական միջոցների վատնման համար մեղադրված Վրաստանի ՊՆ 2 աշխատակից դարձյալ համակարգում են

Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ալասանիան 2012թ. Զուգդիդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ Օգոստոս 13, 2015 18:01 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան շնորհավորել է պաշտպանության նախարարության՝ պետական միջոցների վատնման համար մեղադրված 2 աշխատակիցներին (մինչև վերջերս նախնական կալանքի տակ էին) նորից ՊՆ-ում աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Continue reading

Վրաստանյան բանակում գլխավոր խնդիրը սնունդն է. Վրաստանի պաշտպանության նախարար

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների ճաշարանում Հուլիս 30, 2015 13:47 | RAZM.INFO - Վրաստանի բանակում գլխավոր խնդիրը սնունդն է, բայց այդ հարցը կլուծվի 2016 թվականին։ Զինված ուժերում բոլոր ճաշարանները 2016թ. կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այս մասին Խոնիի ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում հուլիսի 29-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, Continue reading

Վրաստանը հնարավոր է ստորագրի ՀՕՊ համակարգերի ձեռքբերման եզրափակիչ համաձայնագիր

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում Հունիս 24, 2015 18:13 | RAZM.INFO - Հունիսի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին երկրի հանրային հեռուստաընկերության «Մուամբե» հաղորդման ժամանակ անդրադարձել է  օրեր առաջ Ֆրանսիայում կնքված, հավանաբար հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագրին։ Continue reading

Վրաստանի ՊՆ ձերբակալված աշխատակիցները հնարավոր է գրավի դիմաց ազատ արձակվեն

Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ալասանիան 2012թ. Զուգդիդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ Հունիս 18, 2015 18:47 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 18-ին, Վրաստանի գլխավոր դատախազությունը միջնորդությամբ դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան, որպեսզի դատարանը Վրաստանի ՊՆ-ի՝ պետական միջոցների վատնման համար մեղադրվող և նախնական կալանքի տակ գտնվող մի քանի աշխատակիցների ազատ արձակի գրավի դիմաց։ Continue reading

Վրաստանն այս տարի չի հասցնի ձեռք բերել պաշտպանական սպառազինություն

ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգը, որի հնարավոր գնման մասին խոսում են Վրաստանում Ապրիլ 21, 2015 19:18 | RAZM.INFO - Վրաստանի իշխանությունն, ամենայն հավանականությամբ, չի հասցնի ընթացիկ տարվա բյուջեում ընդգրկել ձեռքբերվելիք պաշտպանական սպառազինության ծախսերը, որոնք պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել մոտ ապագայում։ Continue reading

Վրաստանում հասունանում է նոր սկանդալ ներկայիս և նախկին պաշտպանության նախարարների միջև

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա Մարտ 30, 2015 12:36 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ 2014թ. հոկտեմբերին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ ներկայիս պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն փորձել է իրեն համոզել չստորագրել Վրաստանի «հակաօդային պաշտպանության համար որոշիչ նշանակություն ունեցող» հուշագիրը։ Continue reading

Քաղաքական սկանդալ Վրաստանում՝ Դոնբասում զոհված նախկին զինվորականի պատճառով

Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձե Դեկտեմբեր 22, 2014 22:01 | RAZM.INFO - Դեկտեմբերի 20-ին Վրաստանի ՊՆ կայքում հաղորդագրություն է հրապարակվել, որում նշվել է, որ դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում զոհված Ալեքսանդր Գրիգոլաշվիլիի մահվան ողջ պատասխանատվությունը «Վրաստանի նախկին իշխանության» վրա է։ Continue reading

Գաղտնազերծել են Վրաստանի ՊՆ աշխատակիցների ձերբակալման գործի նյութերը

Վրաստանի պաշտպանության նախարարության շենքը Նոյեմբեր 27, 2014 19:25 | RAZM.INFO - Նոյեմբերի 25-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության հակահետախուզության բաժինը գրեթե ամբողջությամբ գաղտնազերծել է ՊՆ և ԶՈւ ԳՇ ձերբակալված աշխատակիցների՝ 2,3 մլն ամերիկյան դոլարի յուրացման մեղադրանքով գործի նյութերը։ Continue reading

Վրաստանի վարչապետը «դավաճան» է անվանել Ալասանիային

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ողջագուրվում է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի հետ Նկարը՝ agenda.ge 16.02.2014թ Նոյեմբեր 6, 2014 22:25 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելուց հետո քաղաքական դաշտում կրքերն ավելի թեժանում են։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 6-ին կառավարության նիստի ժամանակ մի շարք վիրավորական բառերով պիտակավորել է արդեն նախկին նախարարին։ Continue reading

Վրաստանի վարչապետը պաշտոնից ազատել է նաև Իրակլի Ալասանիայի տեղակալներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նոյեմբեր 5, 2014 22:03 | RAZM.INFO - Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 5-ին հրաման է ստորագրել, որով պաշտոնից ազատում է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի բոլոր տեղակալներին, Continue reading