Վրաստանի վարչապետ. վրացական բանակն ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ չափանիշներին

Հոկտեմբերի 27-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփելով կառավորության երկու տարիների աշխատանքը նշել է, որ Վրաստանի բանակն ավելի քան երբևէ մոտ է ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

«Մենք հոգ ենք տանում մեր զինծառայողների մասին։ 2013 թվականին մենք 20-25 տոկոսով բարձրացրել ենք ԶՈւ ծառայողների աշխատավարձը։ Բացի այդ, մենք չենք մոռանում նաև այն մարդկանց, ովքեր զոհվել են հայրենիքի պաշտպանման գործում։ Մահացածներին ոչ ոք հարություն չի տա ու այդ ցավը չի ամոքի, բայց մեր պետության պարտքն է առավելագույնս աջակցել նրանց ընտանիքներին»,- շեշտել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ըստ վարչապետի տվյալների՝ 2014 թվականից «միացյալ հայրենիքի պաշտպանության» և միջազգային առաքելությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին ամեն ամիս հատկացվում է 285 ամերիկյան դոլար, իսկ 2015 թվականից գումարի չափը կկրկնապատկվի։

Նշվում է նաև, որ միջազգային առաքելություններում զոհվածների ընտանիքներին տրվող միանվագ օգնության չափը 8560 ԱՄՆ դոլարից կդառնա մինչև 57 հազար ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *