Daily Archives: Դեկտեմբեր 2, 2013

ՊՆ-ն ոչ հաստատում, ոչ էլ հերքում է տանկերի արդիականացման և ԲՄՊ-2-ների վերանորոգման մասին լուրը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան Դեկտեմբեր 2, 2013 19:00 | RAZM.INFO - Ռազմինֆոն այսօր տեղեկացրել էր «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցում Հայաստանի վերաբերյալ հրապարակված տվյալների մասին։ Continue reading

ՀՀ և ՌԴ նախագահներն այցելեցին 102-րդ ռազմաբազա

Սերժ Սարգսյան Վլադիմիր Պուտին 4 Դեկտեմբեր 2, 2013 18:19 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Continue reading

Լեհաստանը 910 միավոր Ելչ մեքենաներ է գնում

Դեկտեմբեր 2, 2013 18:18 | RAZM.INFO - Լեհաստանի պաշտպանության նախարարությունը 910 միավոր Jelcz 442.32 («Ելչ») բեռնատար մեքենաների գնման պայմանագիր է ստորագրել դրանք արտադրող լեհական Huta Stalowa Wola («Հուտա ստալովա վոլա») ընկերության հետ։ Պայմանագրի արժեքը շուրջ 218 մլն ԱՄՆ դոլար է։ Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Հարավային Կորեա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ գեներալների ուղեկցությամբ Դեկտեմբեր 2, 2013 16:51 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, Ադրբեջանի ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով մեկնել է Հարավային Կորեա։ [caption id="attachment_23479" align="aligncenter" width="480"]Զաքիր Ասքեր օղլու Հասանով Զաքիր Ասքեր օղլու Հասանով[/caption] Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այցը տևելու է մինչև դեկտեմբերի 4-ը, ծրագրված են մի քանի հանդիպումներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Հարավային Կորեան համագործակցում են մի շարք, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Դեռևս 2013-ի օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության արդեն իսկ նախարար Սաֆար Աբիևն ընդունել էր Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի տեղակալ Բաեք Սեունգ Իյունին: Քննարկվել էին երկկողմ համագործակցության հուշագիր ստորագրելու հետ առնչվող հարցերը։

ՀՀ զինված ուժերում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Դեկտեմբեր 2, 2013 16:50 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Հայաստանում մեկնարկեց ձմեռային զորակոչը։ Այն շարունակվելու է մինչև հունվար ամիս։ Ռազմինֆոն այս կապակցությամբ զրուցեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Continue reading

Հրապարակվել է տարվա սկզբից Ադրբեջանի ԶՈւ կորուստների թիվը

Դեկտեմբեր 2, 2013 16:03 | RAZM.INFO - Ադրբեջանում լրագրողների ռազմական ուսումնասիրությունների «Դոկտրինա» կենտրոնը նոյեմբերի վերջին հրապարակել է Ադրբեջանի ուժային ու պաշտպանական գերատեսչությունների կորուստների զեկույցը: Այն միակ հասանելի, քիչ թե շատ վստահելի ադրբեջանական աղբյուրն է: Continue reading

Ադրբեջանում վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենան

Դեկտեմբեր 2, 2013 12:13 | RAZM.INFO - Ադրբեջանում օրերս ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել ՊՆ-ի ԶԻԼ մակնիշի բեռնատար ավտոմեքենաների մասնակցությամբ։ Վարորդը՝ ԶՈւ պայմանագրային զինծառայողը, կորցրել է կառավարումը, ավտոմեքենան կողաշրջվել է։ Continue reading

Իրանաադրբեջանական սահմանին Ադրբեջանի մայոր է սպանվել. կան վիրավորներ

Դեկտեմբեր 2, 2013 12:08 | RAZM.INFO - Իրան-Ադրբեջան սահմանին Ադրբեջանի սահմանապահների և Իրանի կողմից սահմանն անցնել փորձողների միջև միջադեպ է գրանցվել, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ մայոր է մահացել։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն ադրբեջանական կողմի վարկածը։ Continue reading

Ադրբեջանն ու Չեխիան անվտանգության հարցերով խորհրդակցություն են անցկացնելու

Դեկտեմբեր 2, 2013 11:05 | RAZM.INFO -

Ադրբեջանի և Չեխիայի զինվորականներն առաջիկայում՝ դեկտեմբերի 9-12-ը, Պրահայում անցկացնելու են խորհրդակցության անվտանգության հարցերով: Խորհրդակցությունը կայանալու է երկկողմ համագործակցության շրջանակներում:

Continue reading

Պետոյի ծննդյան 50-ամյակին նվիրված գիտաժողով է անցկացվել

Դեկտեմբեր 2, 2013 10:56 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում անցկացվեց գիտաժողով` նվիրված Արցախի հերոս Պետրոս Արշալույսի Ղևոնդյանի (Պետո) ծննդյան 50-ամյակին: Continue reading