Լեհաստանը 910 միավոր Ելչ մեքենաներ է գնում

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը 910 միավոր Jelcz 442.32 («Ելչ») բեռնատար մեքենաների գնման պայմանագիր է ստորագրել դրանք արտադրող լեհական Huta Stalowa Wola («Հուտա ստալովա վոլա») ընկերության հետ։ Պայմանագրի արժեքը շուրջ 218 մլն ԱՄՆ դոլար է։

Պայմանագրի համաձայն՝ արտադրող ընկերությունը, մեքենաները տրամադրելուց բացի, պարտավորվում է նաև իրականացնել մեքենաների ընթացիկ նորոգումը, անձնակազմի ուսուցումը, մեխանիկ-վարորդների ու նորոգողների պատրաստումը, ինչպես նաև ուսումնական նյութերի տրամադրումը։ Նախատեսվում է, որ մեքենաների տրամադրումը կիրականացվի 2014-2018 թվականների ընթացքում։

Ենթադրվում է, Լեհաստանի ՊՆ-ն այս պայմանագրի կատարումից հետո կարող է նորից պատվիրել այս մեքենաներից։ Պատճառն այն է, որ Լեհաստանը ցանկանում է մասնավորապես նաև այս մեքենաներով փոխարինել սպառազինությունում առկա շուրջ 13 հազար միավոր արդեն հնացած Star 266/266M («Սթար») մեքենաները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *