Պետոյի ծննդյան 50-ամյակին նվիրված գիտաժողով է անցկացվել

Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում անցկացվեց գիտաժողով` նվիրված Արցախի հերոս Պետրոս Արշալույսի Ղևոնդյանի (Պետո) ծննդյան 50-ամյակին:

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պաշտպանության նախարարության  ներկայացուցիչներ, կրթության ոլորտի և հասարակական կազմակերպությունների անդամներ,  Պետրոս Ղևոնդյանի մարտական ընկերները:

Վերջիններս իրենց զեկույցներում, ներկայացնելով Պետոյի կյանքն ու գործունեությունը, կարևորեցին այն դերակատարությունը, որ ունեցել է Հերոսը Արցախի ազատագրական պայքարի գործում. նա եղել է այն հայորդիներից մեկը, ով իր մեջ կրել է ռազմագետի և մտավորականի որակները:

Կրթության ոլորտի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրեցին այն աշխատանքները, որ կատարում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ` նշելով այդ ուղղությամբ առկա ձեռքբերումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց լուծումը պահանջում է համակարգված մոտեցում:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *