Ադրբեջանն ու Չեխիան անվտանգության հարցերով խորհրդակցություն են անցկացնելու

Ադրբեջանի և Չեխիայի զինվորականներն առաջիկայում՝ դեկտեմբերի 9-12-ը, Պրահայում անցկացնելու են խորհրդակցության անվտանգության հարցերով: Խորհրդակցությունը կայանալու է երկկողմ համագործակցության շրջանակներում:

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Ադրբեջանի ու Չեխիայի պաշտպանական գերատեսչությունները համագործակցության համաձայնագիր են կնքել  դեռևս 2009-ի հոկտեմբերի 1-ին: Ըստ դրա՝ երկու պետությունները պետք է որ սերտորեն համագործակցեին ԶՈւ-ի խաղաղապահ առաքելության կազմակերպման, ահաբեկչության դեմ պայքարի, ռազմատեխնիկական ապահովման, ռազմական կրթության, կապի միջոցների կատարելագործման և շատ այլ հարցերում: Սակայն, համաձայն փորձագետների՝ այս համաձայնագիրը մինչ օրս թղթի վրա է. դրա կետերի մեծ մասն ի կատար չեն ածվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *