Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Հարավային Կորեա

Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, Ադրբեջանի ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով մեկնել է Հարավային Կորեա։

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այցը տևելու է մինչև դեկտեմբերի 4-ը, ծրագրված են մի քանի հանդիպումներ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Հարավային Կորեան համագործակցում են մի շարք, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Դեռևս 2013-ի օգոստոսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության արդեն իսկ նախարար Սաֆար Աբիևն ընդունել էր Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի տեղակալ Բաեք Սեունգ Իյունին: Քննարկվել էին երկկողմ համագործակցության հուշագիր ստորագրելու հետ առնչվող հարցերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *