ՊՆ-ն ոչ հաստատում, ոչ էլ հերքում է տանկերի արդիականացման և ԲՄՊ-2-ների վերանորոգման մասին լուրը

Ռազմինֆոն այսօր տեղեկացրել էր «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցում Հայաստանի վերաբերյալ հրապարակված տվյալների մասին։
Հիշեցնենք, որ զեկույցում նշվում էր, որ Հայաստանը Լեհաստանի օգոնւթյամբ արդիականացնում է 84 միավոր Տ-72 տանկ, Ռուսաստանի օգնությամբ վերանորոգում է 50 միավոր ԲՄՊ-2, իսկ Չինաստանից մեր երկիրը ձեռք է բերել 6 միավոր AR1A համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ)։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան

Այս տեղեկությունների ի հայտ գալու կապակցությամբ Ռազմինֆոն զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Մամուլի քարտուղարը լրացուցիչ նոր տվյալներ չհաղորդեց, սակայն նշեց, որ զինտեխնիկայի արդիականացումն ու վերանորոգումը մեր զինված ուժերի առաջնահերթ ծրագրերից է։

Կարդացեք՝ Զեկույց. Հայաստանի ԲՄՊ-2-ները վերանորոգվում են Ռուսաստանում
Զեկույց. Լեհաստանը Հայաստանի համար 84 տանկ է արդիականացնում
Զեկույց. 6 միավոր «չինական Սմերչ» Հայաստանին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *