Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ ունի։ Սմերչ կայանը հստակ երևում է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի՝ Գյումրի այցի մասին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում, ինչպես նաև Panorama.am լրատվականի տեսառեպորտաժում:
Լուսանկարներում երևում են նաև «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ զենիթահրթիռային, «Կոնկուրս» հակատանկային համակարգեր, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայան, «2Ս1 Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգ, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա և Տ-72Բ տանկ: