ՀՀ զինված ուժերում մեկնարկեց ձմեռային զորակոչը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Հայաստանում մեկնարկեց ձմեռային զորակոչը։ Այն շարունակվելու է մինչև հունվար ամիս։
Ռազմինֆոն այս կապակցությամբ զրուցեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Մեր այն հարցին, թե արդյոք արդեն վիճակահանություն եղել է, թե ոչ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Տղաներն այս պահին դեռևս բժշկական վերջնական ստուգում են անցնում։ Հնարավոր է՝ երեկոյան լինի վիճակահանությունը կամ վաղն առավոտյան»,- մեկնաբանեց մամուլի քարտուղարը։

Նշենք, որ նոյեմբերի 27-ին ՀՀ հարավարևմտյան առաջնագիծ այցի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով Ռազմինֆոյի հարցին, նշել էր, որ զորակոչն իրականացվելու է վիճակահանությամբ։

«Դեկտեմբերի 2-ից մեկնարկող զորակոչը համեմատաբար ավելի հետևողական է լինելու, այս տարի իրականացնելու ենք վիճակահանությամբ, ինչը հնարավորություն է տալու քայլ անել նպաստելու համար արդարության զարգացմանը»,-նշել էր Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ այս տարի ձմեռային զորակոչն իրականացվելու է դեկտեմբեր և հունվար ամիսներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *