Ադրբեջանում վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենան

Ադրբեջանում օրերս ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել ՊՆ-ի ԶԻԼ մակնիշի բեռնատար ավտոմեքենաների մասնակցությամբ։ Վարորդը՝ ԶՈւ պայմանագրային զինծառայողը, կորցրել է կառավարումը, ավտոմեքենան կողաշրջվել է։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայութունը հաստատել է, որ ԶՈւ զինծառայող Աֆղան Սալիֆովը վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հոսպիտալ, վիճակը գնահատվում է բավարար։

Հայտնի չէ, թե ՃՏՊ-ն որտեղ է գրանցվել։

Հաղորդվում է միայն, որ զինծառայողը զորակոչվել է Ղազախի շրջանից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *