Daily Archives: Դեկտեմբեր 12, 2013

Սիրում եմ իմ զենքը, իսկ ինքն էլ ինձ է հավատարիմ. Ռազմինֆոն հետևում է իր հարցազրույցների հերոսներին

Դեկտեմբեր 12, 2013 19:13 | RAZM.INFO - 6 ամիս առաջ Ռազմինֆոն սկսեց հեղինակային շարք՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այս օրերին մեր զրուցակիցներն արձակուրդում էին, ու մենք նրանց հետ զրուցելու պահը բաց չթողեցինք։ Ներկայացնում ենք, թե ինչպես են փոխվել նրանք ծառայության ընթացքում։ Continue reading

Ադրբեջանում առաջնագծում սրտի անբավարարությունից մահացած զինծառայողը զորակոչվելիս առողջ է եղել

Դեկտեմբեր 12, 2013 16:46 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում առաջնագծում քնած ժամանակ սրտի անբավարարությունից մահացել էր Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Օրհան Ալիևը։ Փորձագետները չեն հավատում ՊՆ-ի վարկածին։ Continue reading

Իրաքը 1 մլրդ ԱՄՆ դոլարով կորեական ուսումնամարտական ինքնաթիռներ է գնել

Կորեական T-50 Golden Eagle ուսումնամարտական ինքնաթիռ Դեկտեմբեր 12, 2013 16:46 | RAZM.INFO - Իրաքի պաշտպանության նախարարությունը կորեական Korea Aerospace Industries ընկերության հետ կնքել է 24 միավոր թեթև ուսումնամարտական ինքնաթիռի գնման պայմանագիր։ Խոսքը Տ-50 «Գոլդեն Իգլ» (T-50 Golden Eagle) տեսակի ուսումնամարտական ինքնաթիռների մասին է։ Continue reading

Հնդկաստանը հրաժարվում է ԲՄՊ-3-ներից՝ փորձելով ստեղծել սեփական ՀՄՄ-ն

Դեկտեմբեր 12, 2013 14:49 | RAZM.INFO - Հնդկաստանի կառավարությունը հրաժարվել է ՌԴ-ի առաջարկով հիմնել ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի արտոնագրված արտադրություն. հնդիկները շարունակելու են սեփական զրահամեքենաների FICV նախագծի ծավալումը։ Continue reading

Դաշնակահար Տիգրան Համասյանն ազատվել է զինծառայությունից

ՀՀ կառավարության նիստից Դեկտեմբեր 12, 2013 14:40 | RAZM.INFO - Հայաստանի կառավարության դեկտեմբերի 12-ին նիստում որոշում է կայացվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատել դաշնակահար Տիգրան Համասյանին։ Continue reading

Ադրբեջանում առաջնագծում զինծառայողը պայթել է ականի վրա

Դեկտեմբեր 12, 2013 12:30 | RAZM.INFO - Ադրբեջանում առաջնագծի հատվածում օրերս 18-ամյա զինծառայող Ջաֆարով Նիզամեդդին Նիյազը օղլուն պայթել է ականի վրա։ Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։ Continue reading

Ֆիլիպինները մտադիր է գնել անօդաչու թռչող սարքերի համալիրներ

Դեկտեմբեր 12, 2013 11:41 | RAZM.INFO - Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել ծովային հետևակին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու շրջանակներում։ Նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար ծախսել մոտ 15.5 մլն ԱՄՆ դոլար։ Continue reading

Թուրքերը կրկին կործանիչներ են օդ բարձրացրել սիրիական ինքնաթիռի թռիչքի ժամանակ

Սու-24. Սիրիայի ԶՈւ Դեկտեմբեր 12, 2013 11:25 | RAZM.INFO - Թուրքիան կրկին կործանիչներ է օդ բարձրացնել, երբ Սիրիայի տարածքում սիրիական զինուժի ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել։ Continue reading

Զաքիր Հասանովն ընդունել է ՌԴ-ի ու Չինաստանի դեսպաններին

Դեկտեմբեր 12, 2013 10:32 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել: Դրանց շարքում են Չինաստանի և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանների հետ հանդիպումները: Continue reading