Թուրքերը կրկին կործանիչներ են օդ բարձրացրել սիրիական ինքնաթիռի թռիչքի ժամանակ

Թուրքիան կրկին կործանիչներ է օդ բարձրացնել, երբ Սիրիայի տարածքում սիրիական զինուժի ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել։

Դեպքը գրանցվել է դեկտեմբերի 10-ին ներկայիս Թուրքիայի Հաթայ (Ալեքսադրետ) նահանգի և սիրիական Լաթաքիայի միջև սահմանին։ Սիրիայի ռազմաօդային ուժերի Սու-24 գրոհիչը թռիչքներ է իրականացրել սիրիական օդային տարածքում՝ չխախտելով Թուրքիայի օդային սահմանը։

Սու-24. Սիրիայի ԶՈւ

Սու-24. Սիրիայի ԶՈւ

Թուրքերը, սակայն, անմիջապես օդ են բարձրացրել ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչ, որոնք թռիչքներ են իրականացրել սահմանային հատվածում։ Սիրիական ինքնաթիռի հեռանալուց հետո թուրքական կործանիչներն իջեցվել են, միջադեպ չի գրանցվել։

Նշենք, որ նմանատիպ դեպքերը վերջին ամիսներին հաճախ են Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին։

Սեպտեմբերի 16-ին նման մի իրավիճակի ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարվածել էին Սիրիայի զինված ուժերի Մի-17 բեռնատար ուղղաթիռին, որը պատահաբար հատել էր Թուրքիայի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանին մոտ շրջաններում հետախուզություն իրականացնելիս։ Սիրիան հաստատել է, որ ուղղաթիռը պատահաբար է հատել Թուրքիայի տարածք, այն վերադառնում էր, երբ թուրքերը կրակ էին բացել, իսկ դրանում որևէ վտանգավոր զենք չի եղել։

Հավելենք նաև, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից էր։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող խմբավորումներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *