Զաքիր Հասանովն ընդունել է ՌԴ-ի ու Չինաստանի դեսպաններին

Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել: Դրանց շարքում են Չինաստանի և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանների հետ հանդիպումները:

Զաքիր Հասանովը Վլադիմիր Դորոխինի հետ հանդիպմանը

Զաքիր Հասանովը Վլադիմիր Դորոխինի հետ հանդիպմանը

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Զաքիր Հասանովն Արբեջանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ ու լիազոր դեսպան Հուն Տսուիի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների զինված ուժերի համագործակցությանն  առնչվող տարբեր ծրագրեր և տարածաշրջանում իրավիճակը:

Ինչ վերաբերում է ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի հետ հանդիպմանը, ապա դրա ընթացքում շոշափված հարցերի շարքում, ըստ Ադրբեջանի ՊՆ տվյալների, եղել է Արցախյան հիմնախնդիրը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *