Author Archives: Վարդան Մանասյան

Սահակաշվիլին միացյալ շտաբի նոր պետ է նշանակել

Դեկտեմբեր 10, 2012 19:10 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին Վրաստանի նախագահ Սահակաշվիլին պաշտպանության նախարարությունում ներկայացրել է միացյալ շտաբի նոր պետ Իրակլի Ձնելաձեին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Continue reading

Չինական և իրանական լրատվամիջոցներ. ամերիկացիները գաղտնի կերպով զորք են մտցնում Իրաք

Դեկտեմբեր 10, 2012 14:55 | RAZM.INFO - Դեկտեմբերի 9-ին պարսկական PressTV.com լրատվակայքը հաղորդել է, որ ԱՄՆ-ը գաղտնի կերպով աստիճանաբար Քուվեյթից Իրաք 3000 զինծառայող է տեղափոխել: Զինվորները մեծ մասամբ տեղակայվել են Իրաքի հյուսիս-կենտրոնական Սալադին նահանգի Բալադ կայազորում և արևմտյան Անբար գավառի ալ-Ասադ ավիաբազայում: Նաև հաղորդվում է, որ ԱՄՆ պատրաստվում է նույն կերպ ևս 17,000 զինվորներ Իրաք մտցնել: Continue reading

«Սիրիայի Ազատ բանակը» գլխավոր ռազմական խորհուրդ է ստեղծել

Դեկտեմբեր 8, 2012 15:04 | RAZM.INFO - Դեկտեմբերի 7-ին Թուրքիայում սիրիական «Սիրիայի Ազատ բանակի» ապստամբները ստեղծել են Գլխավոր Ռազմական խորհուրդ։ Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմսը»: Continue reading

Ռուսաստանի Սևծովյան տորմիղի ռազմանավերին հրամայել են մնալ Էգեյան ծովում

Դեկտեմբեր 8, 2012 14:10 | RAZM.INFO - Դեկտեմբերի 7-ին Միջերկրական ծովում գտնվող ռուսական Սևծովյան տորմիղի ռազմանավերի ջոկատը, տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակով պայմանավորված, հրաման է ստացել մնալ Էգեյան ծովում և չշարունակել նավարկությունը մինչև ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբից համապատասխան հրաման չտրվի։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտնել ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբին։ Continue reading

Հոլանդիան պատրաստվում է 2 «Փեթրիոտ» համակարգ տրամադրել Թուրքիային

«Փեթրիոթ» համակարգ Դեկտեմբեր 8, 2012 13:07 | RAZM.INFO - Դեկտեմբերի 8-ին Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութեն հայտարարել է, որ Հոլանդիայի կառավարությունը վերջապես որոշում է կայացրել Թուրքիային երկու «Փեթրիոտ» հրթիռային համակարգ տրամադրել, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը: Continue reading

Կանադան հրաժարվում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ գնել

F-35 կործանիչ Դեկտեմբեր 7, 2012 17:00 | RAZM.INFO - Կանադայի կառավարությունը հրաժարվում է «F-35 Lightning II» կործանիչներ գնելու մտքից: Որպես պատճառ նշվում է KPMG ֆինանսական ընկերության հաղորդագրությունը, համաձայն որի գործարքի արժեքը 30 միլիարդ դոլար պիտի լիներ, ինչը չափից թանկ է համարվել: Այդ մասին հաղորդում է կանադական «Ottawa Citizen» լրատվակայքը: Continue reading

Միացյալ Նահանգները Սիրիայի ափերի մոտ զորք են կենտրոնացնում

Դեկտեմբեր 7, 2012 14:33 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին ամերիկյան «USS Eisenhower» ավիակիրը Պարսից ծոցից անցել է Սուեզի ջրանցքը և մոտեցել Սիրիայի ափին, հաղորդում է «RussiaToday.com» լրատվակայքը: Continue reading

ԱՄՆ Սենատը կողմ է Սիրիայում «ոչ թռիչքային գոտի» ստեղծելուն

Դեկտեմբեր 7, 2012 0:23 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Սենատը նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տվել ուսումնասիրել Սիրիայում «ոչ թռիչքային գոտի» սեղծելու հարցը, հաղորդում է «Վաշինգթոն Թայմսը»: Continue reading

Գերմանիայի խորհրդարանը քննարկելու է Թուրքիայիում «Փեթրիոտ» համակարգեր տեղակայելու հարցը

Դեկտեմբեր 6, 2012 17:46 | RAZM.INFO - Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի կառավարությունը՝ «Փեթրիոտ» հակահրթիռային համակարգերի սպասարկման համար ցանկանում է 400 գերմանացի զինծառայող ուղղարկել Թուրքիա, հաղորդում է գերմանական «Deutsche Welle» հեռուստալիքը: Continue reading

Թուրք-քրդական հակամարտությունը տարածվել է Թուրքիայի հարավարևմուտքում

Դեկտեմբեր 6, 2012 17:39 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի հարավարևմտյան Օսմանիյե մարզի նահանգապետի գրասենյակը հայտարարելէ, որ թուրքական բանակի հետ բախումների ընթացքում Քրդական Բանվորական կուսակցության (ՔԲԿ) առնվազն 13 մարտիկ է զոհվել և հինգը գերի ընկել, հաղորդում է «Ալջազիրա» հեռուստակայանը: Continue reading