Ռուսաստանի Սևծովյան տորմիղի ռազմանավերին հրամայել են մնալ Էգեյան ծովում

Դեկտեմբերի 7-ին Միջերկրական ծովում գտնվող ռուսական Սևծովյան տորմիղի ռազմանավերի ջոկատը, տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակով պայմանավորված, հրաման է ստացել մնալ Էգեյան ծովում և չշարունակել նավարկությունը մինչև ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբից համապատասխան հրաման չտրվի։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտնել ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբին։

ՌԴ Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռային կրեյսերը, պահակային «Սմետլիվի», մեծ դեսանտային «Նովոչերկասկ» և «Սարատով» նավերը, ծովային «Իվան Բուբնով» տանկերը և ՄԲ-304 քարշակը ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ վերջերս կայացրած որոշման համաձայն, տեղայակվել էին Միջերկրականի արևելյան հատվածում։ Հայտարարվել էր, որ նման որոշման նպատակն իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի սրման դեպքում նավերի անձնակազմերի կողմից ՌԴ բնակիչների տարհանման աշխատանքների իրականացումն է Գազայի հատվածից։

Բացառված չէ նաև, որ այդ որոշումը կապված է Սիրիայի դեպքերի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *