ԱՄՆ Սենատը կողմ է Սիրիայում «ոչ թռիչքային գոտի» ստեղծելուն

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Սենատը նախագահ Բարաք Օբամային խորհուրդ է տվել ուսումնասիրել Սիրիայում «ոչ թռիչքային գոտի» սեղծելու հարցը, հաղորդում է «Վաշինգթոն Թայմսը»:

Ըստ նոր 92-6 քվեարկությամբ հաստատված օրենքի` պաշտպանության նախարար Լեոն Պանետան մինչև տարեվերջ պետք է Սենատի և Կոնգրեսի պաշտպանության հանձնաժողովներին զեկուցի, թե ԱՄՆ-ը Սիրայում «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու համար ինչ տարբերակներ ունի:

«Այս օրենքն ուղղակի ասում է, որ Սենատը մտահոգված է Սիրիայում կատարվող սպանդով և ցնցված, որ մնացած աշխարհը ոչինչ չի անում», ” ասել է Կոնեկտիկուտ նահանգի սենատոր Ջոզեֆ Լիբերմանը:

ԱՄՆ կառավարությունը նախկինում ասել, է, որ դեմ է այդ քայլին, բայց Սպիտակ Տունը հայտարարել է, որ պատրաստ է ուսումնասիրել Սիրիայի հակամարտությունը լուծելու բոլոր տարբերակները:

Օրենքին դեմ քվեարկողներից մեկը եղել է Կենտուկի նահանգի սենատոր՝ Ռանդ Փաուլը, ով հիշեցրել է, որ Լիբիայում ստեղծած ԱՄՆ-ի վերջին «ոչ թռիչքային գոտին» բռնապետ Մոամար Ղադաֆֆիին փոխարինել է հակա-ամերիկյան կառավարությունով: «Ես մտածում եմ, որ պատերազմական ծրագրեր քննարկելը վատ գաղափար է:», ” ասել է նա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *