Թուրք-քրդական հակամարտությունը տարածվել է Թուրքիայի հարավարևմուտքում

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի հարավարևմտյան Օսմանիյե մարզի նահանգապետի գրասենյակը հայտարարելէ, որ թուրքական բանակի հետ բախումների ընթացքում Քրդական Բանվորական կուսակցության (ՔԲԿ) առնվազն 13 մարտիկ է զոհվել և հինգը գերի ընկել, հաղորդում է «Ալջազիրա» հեռուստակայանը:

Բախումը տեղի է ունեցել Օսմանիյե մարզի Ամանոս լեռնաշղթայում (Կիլիկիա), թուրք-քրդական հակամարտության հիմնական թատերաբեմից հեռու: Գործողությունը սկսվել է դեկտեմբերի 3-ին, երբ անօդաչու թռչող սարքի միջոցով քուրդ մարտիկներ են հայտնաբերվել լեռնային շրջաններում: Գործողությունը դեռ շարունակվում է, հայտարարել է նահանգապետի գրասենյակը:

Քրդերի հետ բախումների թվի աճը Թուրքիան բացատրում է հարևան Սիրիայում լարված իրավիճակով և Սիրիայի նախագահ Բաշիր ալ Ասադին մեղադրում է քուրդերին զինամթերք տրամադրելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *