Դեկտեմբերի 7-ին Թուրքիայում սիրիական «Սիրիայի Ազատ բանակի» ապստամբները ստեղծել են Գլխավոր Ռազմական խորհուրդ։ Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմսը»:
Ռազմական խորհուրդը, որը կազմված է լինելու 30 անդամից, ստեղծվել է Քաթարի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ: Արաբական այդ երկրները խոսք են տվել ապստամբներին ապահովել ավելի նոր և կատարյալ սպառազինությամբ, եթե ապստամբները կենտրոնական հրամանատարական համակարգ ստեղծեն:
Եռօրյա քննարկումներից հետո 260 ապստամբ հրամանատարներ ընտվրել է Ռազմական խորհուրդի կազմը, որը բաղկացած է Սիրիայի բանակից դասալիք բարձրաստիճան սպաներով, որոնց մեծամասնությունը պատկանում է «Մահմեդական եղբայրություն» խմբավորմանը:
Ռազմական խորհուրդի շտաբի պետ է նշանակվել գեներալ Սալիմ Իդրիսը: