Շաբաթվա ռազմական ամփոփում. դեկտեմբերի 3-8

Ներկայացնում ենք դեկտեմբերի 3-8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում տեղի ունեցած ռազմական ոլորտի հիմնական իրադարձությունները՝

1. ՊՆ ներկայացուցիչները Թուրքիա տեսչական այց են կատարել
2. Կյանքից հեռացել է գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանը
3. Կձևավորվի ՀԱՊԿ ՀՕՊ և ՀՀՊ միասնական համակարգ
4. Կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը
5. Երևանի «Ավտոմատիկա» գործարանը կզբաղվի Ս-300 ԶՀՀ նորոգմամբ
6. ՀՀ-ում տեղակայված ռուսական բազայում մեկնարկել են տանկային պարապմունքներ
7. Երևանում պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել
8. Պաշտպանության նախարարը մասնակցել է զորամասերի նորակառույց շինությունների բացման արարողությանը
9. ՀՀ ԶՈՒ 33 սպա բնակարանամուտ տոնեց

1. Նոյեմբերի քսանվեցից դեկտեմբերի երեքը ՀՀ ՊՆ տեսչական խումբը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրի շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայում: Տեսչական այցի ընթացքում ճշգրտվել են զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները: Թուրքիայի կողմից պայմանագրի դրույթների խախտումներ չեն արձանագրվել: http://razm.info/10471

2. Կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսի Հարությունյանը: ԽՍՀՄ, ապա ՀՀ ԶՈՒ-ում Արտուշ Հարությունյանը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։ http://razm.info/10474

3. Ինչպես դեկտեմբերի 3-ին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը, ՀԱՊԿ զորքերի հիման վրա կձևավորվի ՀԱՊԿ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ, կկատարելագործվի ՀԱՊԿ զորքերի և հավաքական ուժերի կառուցվածքը։ Մինչև տարեվերջ նախատեսված է ՀԱՊԿ ռազմական շտաբի ձևավորումը։ http://razm.info/10477

4. Դեկտեմբերի 5-ին Թուրքմենստանի մայրաքաղաքա Աշխաբադում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը։ Խորհրդի որոշմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն նշանակվել է ԱՊՀ ՀՕՊ հարցերով Համակարգող հանձնաժողովի նախագահ։ Նիստի ընթացքում ընդունվել է ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հռչակագիր։ http://razm.info/10501

5. ԻՆչպես տեղեկանում ենք ռուսական «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի նորոգման և սպասարկման «Գրանիտ» գլխամասային ընկերության 2011 թ. հաշվետվությունից, Երևանի «Ավտոմատիկա» գործարանն առաջիկայում ի վիճակի կլինի իրականացնել հայկական բանակի զենիթահրթիռային համակարգերի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքներ։ http://razm.info/10523

6. Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի Ալագյազ ուսումնամարզական համալիրում մեկնարկել են տանկային ստորաբաժանումների դաշտային պարապմունքներ։ http://razm.info/10529

7. Դեկտեմբերի 7-ին մամուլում տեղեկություններ են տարածվել Երևանում պայմանագրային զինծառայողի սպանության վերաբերյալ։ News.am-ի տեղեկություններով ՝զինծառայողի մարմինը հայտնաբերվել է Նուբարաշենի 5-րդ փողոցի 17 տան դիմաց գտնվող «ՎԻԼԻՍ»-ի մեջ: ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը Razm.info-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ոստիկանության Էրեբունու բաժնում դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ http://razm.info/10552

8. ՊՆ փոխանցմամբ՝ դեկտեմբերի 5-ին Սեյրան Օհանյանը մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի նորակառույց ճաշարանի, ՊՆ N զորամասի շտաբի և հակաօդային պաշտպանության հռթիռահրետանային դիվիզիոններից մեկի զորանոցի բացման արարողություններին: http://razm.info/10498

9. Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, դեկտեմբերի 7-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ ԶՈՒ 33սպաների։ http://razm.info/10556

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *