70 տարեկան հասակում մահացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսի Հարությունյանը:
Արտուշ Հարությունյանը ծնվել է 1942թ. Շիրակի մարզի Գետք գյուղում: 1965թ. ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: Զինվորական կրթությունը շարունակել է ԽՍՀՄ Ֆրունզեի անվան զինվորական համազորային ակադեմիայում։
ԽՍՀՄ, ապա ՀՀ ԶՈՒ-ում Արտուշ Հարությունյանը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։ 2007թվականից ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ էր:
Պարգևատրվել ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով:
Արտուշ Թադևոսի Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ին, Երևանի Ս. Սարգիս եկեղեցում։ Հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ից 13.00-ը, Երևանի Ս. Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը` ժամը 14.00-ին Երևանի Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախի գերեզմանոց):