ՀՀ ՊՆ ներկայացուցիչները Թուրքիայում տեսչություն են իրականացրել

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայում:

Տեսչության են ենթարկվել Թուրքիայի ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ ԲԿ-ի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը (Կարս) և 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր):

Տեսչական խումբը ճեպազրույց է անցկացրել վերոնշյալ ստորաբաժանումների հրամանատարների հետ մարտական խնդիրների, վարժանքների և ընդհանուր հարցերի շուրջ: Տեսչության ընթացքում ճշգրտվել են զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները: Տեսչության ընթացքում Թուրքիայի կողմից պայմանագրի դրույթների խախտումներ չեն արձանագրվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *