Դեկտեմբերի 5-ին Աշխաբադում (Թուրքմենստան) տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը։
Խորհրդի որոշմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոն նշանակվել է ԱՊՀ ՀՕՊ հարցերով Համակարգող հանձնաժողովի նախագահ։
Նիստի ընթացքում ընդունվել է ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հռչակագիր։
Օլեգ Օստապենկոն ՌԴ ՊՆ փոխնախարար է նշանակվել նոյեմբերին։ Մինչ այդ նա զբաղեցրել է ՌԴ օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարի պաշտոնը։
Աղբյուրներ՝ http://ria.ru/defense_safety/20121205/913545873.html
http://ria.ru/politics/20121205/913552138.html