Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Շիրակում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գյումրիում ներկա է եղել ՀՀ ԶՈՒ 33 սպաների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը։
Արարողության ավարտին Սեյրան Օհանյանը շրջել է նորակառույց շենքում, անձամբ ծանոթացել է բնակարանային պայմաններին և կատարված աշխատանքներին:
Գյումրիում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել 1988թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: