Նոր մանրամասներ պայմանագրային զինծառայողի մահվան հետ կապված

Դեկտեմբերի 7-ի առավոտյան Razm.info-ն տեղեկացրել էր, որ Երևանում պայմանագրային զինծառայող է սպանվել։

News.am-ի տեղեկություններով` պայմանագրային զինծառայողի դիակը հայտնաբերվել է Նուբարաշենի 5-րդ փողոցի 17 տան դիմաց գտնվող «ՎԻԼԻՍ»-ի մեջ: Նա Նուբարաշենի զորամասում աշխատել է որպես պահեստապետ:

Չնայած որոշ լրատվամիջոցներ հաղորդել են զինծառայողի անունը, սակայն, հաշվի առնելով իրարամերժ լուրերը, մինչ պաշտոնական հաղորդագրության հրապարակումը մենք ձեռնպահ ենք մնում այն հրապարակելուց։

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը Razm.info-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ոստիկանության Էրեբունու բաժնում դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում հրաժարվեցին դեպքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։

Սակայն Նուբարաշենի բնակիչների հավաստամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Նուբարաշենի զորամասի դարպասներից քիչ հեռու»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *